Դիմակավորված մուտք են գործել առանձնատուն, ծեծել ամուսիններին ու ատրճանակի սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, կոնյակ


Դիմակավորված մուտք են գործել առանձնատուն, ծեծել ամուսիններին ու ատրճանակի սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, կոնյակ
Դեկտեմբեր 27 18:39 2018

Այս գիշեր ավազակային հարձակում է տեղի ունեցել Վայոց ձորի Գետափ գյուղում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կեսգիշերին դիմակավորված 4 անձ մուտք է գործել Գետափ գյուղում Հովհաննիսյանների առանձնատուն, ծեծի ենթարկել ամուսիններին՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, դանակով և ատրճանակով սպառնացել սպանել։ Այնուհետեւ տանտերերին կապել են ննջասենյակում և հափշտակել կանխիկ գումար մոտ՝ 500.000 դրամ, 4 շիշ կոնյակ, համակարգիչ, բջջային հեռախոս և պլանշետ ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Աղբյուր` Փաստինֆո