NEWS.am–իտեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանի որոշմամբ կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։
Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Դատարանը, որպես գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։