Ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 26–ամյա երիտասարդը դանակով հարվածել է Տավուշի մարզի՝ 1996 թվականին ծնված բնակչին՝ նրան պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26–ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել է գրավ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: