Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` ընդլայնված կազմով հանդիպումը


Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` ընդլայնված կազմով հանդիպումը
Դեկտեմբեր 27 18:01 2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից մասնակցում են ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

Ռուսական կողմից հանդիպմանը մանակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պաշտոնատար այլ անձինք: