Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 27–ին, վաղ առավոտից փակել են Երեւան–Թալին ճանապարհն ու պահանջում են իրենց աշխատավարձերը։
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում աշխատող 200-ից ավելի շինարարներ՝ ի նշան բողոքի, փակել են Երևան Գյումրի ավտոճանապարհի Ագարակի հատվածը։ Շինարարները պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպում ունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, քանի որ վստահ են, որ միայն նախարարի պաշտոնակատարի միջամտության արդյունքում իրենց խնդիրը, ի վերջո, կլուծվի։
Ցուցարարները նշում են, որ ամիսներով գումարը չեն ստանում: Այս պահին երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: