Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով


Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Դեկտեմբեր 27 13:11 2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին հյուսիսային շրջաններում, 28-ին կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, իսկ դեկտեմբերի 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Դեկտեմբերի 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք սպասվում է ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: