«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 30-ից սահմանափակում է Ղազախստանի, Հայաստանի, Իտալիայի, Բելգիայի և Նիդեռլնադների մի շարք ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները՝ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների պատճառով:
««Ռոսսելխոզնադզորի ենթագերատեսչական լաբորատորիաների կողմից Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի անասնաբուժասանիտարական պահանջների խախտումներ են բացահայտվել կենդանական ծագման արտադրանքի մեջ, որը Ռուսաստան է ժամանել Ղազախստանի, Հայաստանի, Իտալիայի, Բելգիայի և Նիդեռլնադների ձեռնարկություններից: Խախտումների կրկնակի բացահայտմամբ պայամնավորված՝ «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 30-ից սկսած կենդանական արտադրանքի համար ժամանակավոր սահմանափակումներ է ներմուծում», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վերոնշյալ ընկերությունների շարքում, որոնց արտադրանքի մատակարարումը, ժամանակավորապես կասեցվել է, նշվում է հայաստանյան «Ֆիշարտ» ընկերությունը, որի ձկան խավիարում թթխմոր է հայտնաբերվել:
Բացի այդ, գերատեսչությունը ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ է սահմանում հայկական «Ռիչ Ֆուդ» ընկերության արտադրանքի նկատմամբ: