Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցում տեղի է ունեցել պատահար՝ աղբ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։ «911» ծառայությունն ահազանգը ստացել է այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 16:16-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի աղբ տեղափոխող բեռնատարը (վարորդը՝ Ա. Շ., 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 60 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: