Որքան մարդն ուշադիր է հետևում իր բերանի խոռոչի հիգիենային, այնքան հավանականությունը փոքր է, որ նա ատամների հետ կապված խնդիրներ կունենա։
Ներկայացնում ենք չորս խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել ատամների առողջությունը։
1․Օրական երկու անգամ երկու րոպե խոզանակե՛ք ատամները։
Հարկավոր է ատամները պարտադիր մաքրել առավոտյան ու երեկոյան։ Մաքրե՛ք ատամները հատուկ թելերով, հատուկ սարքով, որը կօգնի ջրի շիթով մաքրել բերանի խոռոչի այն հատվածները, որոնք դժվար է խոզանակով մաքրելը։
Ատամներն ատավոտյան մաքրելը կթարմացնի շնչառությունը։
Բերանի խոռոչում ջերմաստիճանը լինում է +37С։ Բերանի խոռոչում կարող են լինել սննդի մնացորդեր, որոնց պատճառով բակտերիաներ են տարածվում։ Առավոտյան ատամները մաքրեը կօգնի ազատվել բերանում մնացած սննդի մնացորդներից ու թարմ շնչառություն ունենալ։
2. Ատամները բազմաթիվ անգամներ պետք չէ մաքրել։
Եթե ատամները մաքրեք օրական 5-8 անգամ, կարող եք վնասել ատամների էմալը։ Եթե օգտագործում եք էլէկտրական ատամի խոզանակներ, ապա պետք չէ այն ուժեղ սեղմել ատամին։
3. Սկզբում հարկավոր է օգտագործել ատամները մաքրելու թե՞լը, թե՞ պետք է նախ խոզանակել դրանք։
Շատերն իրենց տալիս են այս հարցը։ Իրականում դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ատամները օրական երկու անգամ մաքրեք թելերով ու խոզանակով։
4. Եթե ուզում եք առողջ ատամներ ունենալ, ապա գազավորված հյութեր խմելուց հնարավորինս խուսափե՛ք։
Դրանցում կան այնպիսի նյութեր, որոնք վնասում են ատամները։
Աղբյուր՝ Բուժ ինֆո