Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց


Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց
Դեկտեմբեր 25 20:51 2018

Երեւանի ավագանու նիստում 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ 2019 թ.-ի բյուջեի նախագծով ծրագրվել է եկամուտների գծով՝83 մլրդ 77 մլն 572 հազար դրամ, ծախսերի գծով՝ 84 մլրդ 346 մլն 812 հազար դրամ: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 1 մլրդ 269 մլն 240 հազար դրամ: