Տիգրան Ավինյանն այցելել է «Նորքի տուն-ինտերնատ»


Տիգրան Ավինյանն այցելել է «Նորքի տուն-ինտերնատ»
Դեկտեմբեր 25 19:11 2018

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կնոջ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի հետ այցելել է «Նորքի տուն-ինտերնատ:  Տիգրան Ավինյանն այս մասին գրառում է կատարել  «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Այսօր կնոջս և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի հետ միասին այցելեցինք «Նորքի տուն-ինտերնատ»-ի խնամքի տակ գտնվող մեր տատիկ-պապիկներին: Շնորհավորել ենք բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան գալիք տոների առթիվ և մաղթել քաջառողջություն, երջանկություն, սեր և համերաշխություն: Խոստացել ենք, որ ջանք ու եռանդ չենք խնայի մեր երկիրը զարգացնելու, ամենամեծ բարձունքների հասնելու, ինչպես նաև իրենց կեցության պայմանները բարելավելու համար»,- գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը: