Բնակիչներին խաբել են. Անի Սամսոնյանը ՝33-րդ թաղամասի կառուցման մասին


Բնակիչներին խաբել են. Անի Սամսոնյանը ՝33-րդ թաղամասի կառուցման մասին
Դեկտեմբեր 25 16:28 2018

Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրում դեռ մնացել է 33-րդ թաղամասի կառուցումը, որի հետ կապված կան խնդիրներ: Այս մասին, այսօր հայտարարեց Երեւանի ավագանու  «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Ընկերությունը, որին օտարվել էր եւ գերակա շահ էր ճանաչվել Ֆիրդուսի շուկային հարակից տարածքը, խաբել է բնակիչներին Անի Սամսոնյանը:

Ավագանու այն հարցին, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները,քաղաքապետը պատասխանեց.

«Սա վերաբերում է ոչ միայն այս թաղամասին, այլեւ շատ ու շատ այլ շինությունների, որոնք պետք է կառուցվեն. Այս առումով մենք առաջարկներ ենք պատրաստում, որ ԱԺ-ում այս օրենսդրական փոփոխություններ լինեն եւ մենք լծակներ ունենանք ազդելու այդ ընկերությունների վրա, որոնք պատասխանատու են այս ամենի վրա: Մենք պետք է այս խնդիրները լուծենք, չի կարող Երեւանում, առավելեւս կենտրոնում լինեն փոսեր, կիսատ-պռատ շինություններ»: