Հրդեհի հետևանքով Դիլիջանում մոտ 170 հակ անասնակեր է այրվել


Հրդեհի հետևանքով Դիլիջանում մոտ 170 հակ անասնակեր է այրվել
Դեկտեմբեր 24 22:52 2018

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 85 շենքի բակում այրվում է անասնակեր:

Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:47-ին: Այրվել է մոտ 170 հակ կուտակած անասնակեր: