Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն. Ամիրբեկով


Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն. Ամիրբեկով
Օգոստոս 12 15:34 2025

Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին. այս մասին NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

 

«Փաստաթղթում պարունակվող դրույթը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ճանաչում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։

 

Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», – նշել է նա։