ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայատարարված այցեր են կատարել երեխաների խնամք իրականացնող հաստատություններ


ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայատարարված այցեր են կատարել երեխաների խնամք իրականացնող հաստատություններ
Դեկտեմբեր 24 16:17 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը դեկտեմբերի 19-21-ը իրականացրել է չհայտարարված այցեր Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց, Գյումրու« Ֆրիտյոֆ Նանսենի» անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն:

Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների հետ, ուսումնասիրվել են նրանց խնամքի պայմանները, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Ուշադրություն է դարձվել լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակին, բուժանձնակազմի աշխատանքին և այլն։

Վեր հանված խնդիրները քննարկվել են նաև տվյալ հաստատությունների աշխատակիցների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան մարմիններին՝ ըստ իրավասության։