Գլխավոր դատախազության պաշտոնյան Արտաշատում կորցրել է պայուսակը, որում եղել է ատրճանակ. Նա դիմել է ոստիկանություն


Գլխավոր դատախազության պաշտոնյան Արտաշատում կորցրել է պայուսակը, որում եղել է ատրճանակ. Նա դիմել է ոստիկանություն
Դեկտեմբեր 24 14:32 2018

Երևանի բնակիչ 63-ամյա Սուրիկ Պարսամյանն Արտաշատի Ոստիկանություն է դիմել և հայտնել, որ դեկտեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի Աղայան փողոցում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է «Բերետտա» տիպի ատրճանակ, բանկային քարտեր և գումար։

Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ Ս. Պարսամյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի կառավարման բաժնի պետ։