Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Մանվել Գրիգորյանի վիճակը անտանելի վատ է: Բժիշկները նրան ինտենսիվ այցելում են, որպեսզի կանգնեցնեն առողջական վիճակի բացասական դինամիկան,որն առաջացել է կալանավորման պատճառով»,-ասաց նա:
Այն հարցին, թե Մ. Գրիգորյանը շփումներ հանդիպուներ ունենո՞ւմ է մարդկանց հետ, փաստաբանը նշեց, որ շփումները, հանդիպումները տեսակցության բնույթ են կրում. մարդիկ այցելում են նրան, որպեսզի հետաքրքրվեն առողջական վիճակով և իրենց վերաբերմունքը ցույց տան:
Նրա խոսքով՝ գործի հետ կապված նոր կամ առտառոց բան չունենք անելու:
Փաստաբանը հերթական անգամ նշեց, որ Գրիգորյանի դեմ մեղադրանքն ապօրինի է և նրա նկատմամբ խտրականություն է իրականացվում:
«Խտրական վերաբերմունք է եղել Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Դա վերաբերում է նաև նրա հետ տեսակցություններին:
«Շատ ավեի մեծ գումարներ հափշտակողներ են եղել, ովքեր պարզապես ստորագրությամբ բաց են թողնվել, նրանց նկատմամբ անգամ գրավ չի կիրառվել»,-ասաց փաստաբանը:
Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ Դատախազությունը պետության շահերին դեմ գործողություններ է կատարում և միշտ է այդպիսի գործելաոճ որդեգրել:
«Նույն Դատախազություն էր, որ ոչ վաղ անցյալում վարչապետին` Նիկոլ Փաշինյանին, անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման միջնորդություն ներկայացրեց ԱԺ: Սա արդեն դատախազության համար նորմալ գործելաոճ է»,-շեշտեց նա: