Ըստ դատախազության՝ արցախցիների նկատմամբ ատելության դրսևորումները թույատրելի են, իսկ վարույթ նախաձեռնելը «խախտում է» խոսքի ազատության իրավունքը․ Փաստաբան


Ըստ դատախազության՝ արցախցիների նկատմամբ ատելության դրսևորումները թույատրելի են, իսկ վարույթ նախաձեռնելը «խախտում է» խոսքի ազատության իրավունքը․ Փաստաբան
Օգոստոս 9 21:16 2025

Դատախազությունը բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը, հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

 

«Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»,- հավելել է նա։