Ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները մանրակրկիտ կքննարկվեն. Այդ նպատակով հանձնաժողով է ստեղծվել


Ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները մանրակրկիտ կքննարկվեն. Այդ նպատակով հանձնաժողով է ստեղծվել
Դեկտեմբեր 24 10:24 2018

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով:

Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 26-ին, հետագա նիստերը` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին:

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչեւ ժամը 17:00-ն, ինչպես նաեւ շաբաթ օրերին` մինչեւ 14:00-ն: