Կոմիտասի պողոտայում մեքենան մխրճվել է ծաղկի սրահ. կան վիրավորներ


Կոմիտասի պողոտայում մեքենան մխրճվել է ծաղկի սրահ. կան վիրավորներ
Դեկտեմբեր 23 23:35 2018

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի կրպակի մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի, որոնցից մեկը Toyota Land Cruiser-ի վարորդն է, տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, փրկարար բժիշկների հերթապահ խումբը, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: