ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը
Դեկտեմբեր 23 14:36 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (տեղ-տեղ առկա է մերկասառույց):

 

Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: