8-ամյա աշակերտը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ մանկապարտեզում ռումբ է տեղադրվել և այն «օդերով են հանելու»


8-ամյա աշակերտը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ մանկապարտեզում ռումբ է տեղադրվել և այն «օդերով են հանելու»
Դեկտեմբեր 23 12:33 2018

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում,  դեկտեմբերի 21-ին, ոստիկանությունում հնչած կեղծ ահազանգի փաստով:

 15:00-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վարդենիս քաղաքի 2-րդ դպրոցի մոտ գտնվող մանկապարտեզում 2 հանցագործ ռումբ են տեղադրել ու քիչ հետո այն գործի են դնելու ու մանկապարտեզը «օդերով հանեն»:

Մանկապարտեզ են մեկնել տեղի հրշեջ-փրկարարները, ոստիկանները, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են ահազանգողի ինքնությունը:

Մեծ է եղել նրանց զարմանքը, երբ պարզել են, որ ահազանգողը եղել է տեղի հիմնական դպրոցների մեկի 8-ամյա աշակերտը: Ոստիկանները հայտնաբերել են նաև այն հեռախոսը, որով երեխան կեղծ ահազանգ է տվել: