ՃՏՊ Ամիրյան փողոցում. տուժածներ չկան


ՃՏՊ Ամիրյան փողոցում. տուժածներ չկան
Դեկտեմբեր 22 10:52 2018

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW 328i (վարորդը՝ Ա. Թ.) և Nissan Tiida (վարորդը՝ Ա. Մ.) մակնիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և դադրեցրել գազի արտահոսքը: