Դեկտեմբերի 21-ին, ժամը 01:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի (վարորդը՝ Հ. Ղ., ծնված 1996 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բլրին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը՝ Հ. Ղ.-ն, հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորը՝ Ա. Ղ.-ն (ծնված 1976 թ.), հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:










