Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրիի «ՍՏԻԼ» պատկերասրահում կբացվի Աշոտ Տաթևոսյանի «Արևամարդ» արտ-նախագծի հերթական ցուցադրությունը:
ՀՀ մշակույթի նախարարության և «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» համատեղ «Արևամարդ» առաջին արտ-նախագծի նախաձեռնողն ու կազմակերպիչը արվեստագետ Աշոտ Տաթևոսյանն է:
«Արևամարդը» շրջիկ ցուցադրություններով հանդես է եկել Մոսկվայում, Ստեփանակերտում, Երևանում, այժմ՝ Գյումրիում: Նախատեսվում է նաև այլ քաղաքներում՝ ընդլայնելով ցուցադրությունների աշխարհագրությունը:
Արվեստագետ Աշոտ Տաթևոսյանը Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների և ճարտարապետների միության անդամ է, մի շարք ճարտարապետական և մոնումենտալ աշխատանքների հեղինակ: