Անջելինա Ջոլին հետաքրքրված է արքայադուստր Դիանայի երիտասարդ զարմիկով


Անջելինա Ջոլին հետաքրքրված է արքայադուստր Դիանայի երիտասարդ զարմիկով
Դեկտեմբեր 17 23:44 2018

Դերասանուհի Անջելինա Ջոլին լրջորեն հետաքրքրվում է արքայազներ Ուիլյամի և Հարիի հարազատով, փոխանցում է NW պարբերականը:

43-ամյա հոլիվուդյան աստղը փորձում է մտերմանալ արքայադուստր Դիանայի 24-ամյա զարմիկի՝ Լուի Սփենսերի հետ:

«Էնջին հրապուրված է Լուիով…Նա Էնջիի համար երիտասարդ է, բայց բոլորը տեսնում են, որ հրապուրիչ երիտասարդ է, որը սովոր է հոգ տանել իր ընտանիքի մասին: Իսկ Էնջին շատ հարցերում իրեն նման է համարում արքայադուստր Դիանային. երկուսն էլ հայտնի են երեխաների նկատմամբ սիրով և մարդկանց օգնելով»,-ասել է աղբյուրը: