Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անիի ավերակները ձյան առատ տեղումներից հետո ոչ միայն չեն կորցրել իրենց գրավչությունն, այլև հայտնվել են լրատվամիջոցների ու զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական լրատվամիջոցը նաև առաջին անգամ նշել է Անիի հայկական անցյալի մասին՝ կարճ մեջբերում կատարելով Բագրատունյաց թագավորական տոհմի մասին:
«Ձմռանն Անին առանձնահատուկ գեղեցիկ է: Կարծես հարսի զգեստ հագած լինի: Անիի կառույցների քարն առանձնահատուկ կարմիր գույն ունի, և երբ ձյուն է տեղում՝ ավերակները նմանվում են իր ճերմակ զգեստը հագած հարսնացուի», - նշել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության՝ Կարսի նահանգային վարչության ղեկավար Դողանայը: