Մեր պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել


Մեր պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել
Դեկտեմբեր 17 13:52 2018

Մեր գործունեության ընթացքում իրականացվել է 108 հազարից ավելի անձանց նկատմամբ վարչական համաներում, կարճվել է կատարողական ավելի քան 1 մլն 260 000 վարույթ.  Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝  այս պահին համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիոն ծառայությունում համաներում կիրառվել է ավելի քան 1000 շահառուի նկատմամբ:   

 «230 անձ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, և սա ներկայացված միջնորդությունների 2/3-րդն է կազմում: Նաև ներկայացվել է միջնորդություններ ցմահ ազատազրկված անձանց խափանման միջոցը փոխելու պահանջը: Մեր պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել»,-ասաց Զեյնալյանը: 

 


Արտակ Զեյնալյանը նշեց, որ կգործի ազդարար էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները անանուն կազդարարեն կոռուպցիոն երևույթների մասին: