ԱԱԾ բացահայտումները ինտենսիվորեն կնվազեն։ Այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով մեր հարցին, թե առաջիկայում հասարակությունը նոր սկանդալային բացահայտումների ականատես կլինի՞, թե՞ ոչ։ Վանեցյանն ասաց, թե այդ բացահայտումների ինտենսիվությունը կնվազի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։
«Բայց մենք մշտապես աշխատում ենք, եւ կատարում ենք մեր առջեւ դրված խնդիրները, եւ միշտ չէ, որ հրապարակում ենք այն աշխատանքը, որը կատարում ենք։ Լուրջ աշխատանք են կատարում հետախուզության ոլորտում, որը հրապարակնան ենթակա չէ, դրանք ինձ համար առավել քան կարեւոր է, չեմ ուզում իհարկե տարբերություն դնել, թե որն է կարևոր, բայց շեշտեմ, որ մենք մեր աշխատանքը մշտապես իրականացնում ենք բարձր մակարդակով»,- ասաց նա: