«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը մեքենայով բախվել է էլեկտրասյանը. նրան հասցրել են հիվանդանոց


«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը մեքենայով բախվել է էլեկտրասյանը. նրան հասցրել են հիվանդանոց
Դեկտեմբեր 15 16:30 2018

Shamshyan.com-ը գրում է. դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Հովակիմյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TN 275 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ այստեղ: