Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել. Արծրուն Հովհաննիսյան


Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել. Արծրուն Հովհաննիսյան
Դեկտեմբեր 15 12:17 2018

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է տնտեսումներ անել: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է այս տարի կրճատել Բանակի օրվա միջոցառմանը նախատեսված ծախսերը, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Մանրամասներ չեմ կարող ասել, չեմ տիրապետում իրավիճակին: Բայց կարող եմ ասել, որ, այո՛, Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել»: