Բաքուն ինձ համար հարազատ տուն է դարձել. Ֆիլիպ Կիրկորով


Բաքուն ինձ համար հարազատ տուն է դարձել. Ֆիլիպ Կիրկորով
Դեկտեմբեր 15 11:06 2018

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ադրբեջանցի գործարար և երգիչ Էմին Աղալարովին՝  իր ուղերձում Բաքուն «հարազատ տուն» անվանելով:

«Ապրի՛ր և ստեղծագործի՛ր այնքան թեժ, որքան քո փառատոնն էր քո հարազատ, հյուրընկալ Բաքվում, որը նաև իմ տունն է դարձել», – Instagram-ի իր էջում գրել է Կիրկորովը՝ Աղալարովին «առողջություն, երջանկություն, սեր» մաղթելով: