Ջավախահայերը փակել են հայ-վրացական սահմանը. պահանջում են հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ


Ջավախահայերը փակել են հայ-վրացական սահմանը. պահանջում են հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ
Դեկտեմբեր 14 20:02 2018

Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հայտարարում են, որ սահմանը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հանդիպում չլինի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների հետ: 

Ըստ նրանց՝ միայն այսպես լուծում կտրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: 

Տեսանյութում ակցիա իրականացնողները ներկայացնում են` այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կա՛մ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն: 

«Արգելում են մեզ Վրաստան մտնել, մեր տղաներին բռնում, պատասխանատվության են ենթարկում՝ կա՛մ 5 տարի պիտի նստեն, կա՛մ պիտի Հայաստանի բանակում ծառայեն: Այս երկու տարբերակն է:

Մենք հավաքվել ենք, որ այս հարցին լուծում տանք, ջավախքցին զբաղված է, ջավախքցին ընտանիք ունի, հազար ու մի խնդիր ունի լուծելու, մենք դրա համար ենք հավաքվել»,- ասում է 
ցուցարարներից մեկը: