Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՍԴ և ՄԻԵԴ


Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՍԴ և ՄԻԵԴ
Դեկտեմբեր 14 17:34 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը: Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:

Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան: 

Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: