Լոռու մարզում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ


Լոռու մարզում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ
Դեկտեմբեր 12 18:34 2018

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Պարնի գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes C 180 մակնիշի 35 CG 767 համարանիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ բախման հետևանքով Mercedes-ի 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի և բեռնատար գնացքի վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։