Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր. Վ. Օսիպյան


Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր. Վ. Օսիպյան
Դեկտեմբեր 11 21:33 2018

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր: Այս մասին Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հարցին, թե արդյոք հատուկ է Նարեկ Սարգսյանի ձերբակալման լուրը հրապարակվել քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց.

«Հավաստիացնում եմ Ձեզ, որ ուղղակի համընկել է, ես անգամ մտածել եմ մեր լրատվականի պետի հետ՝ արդյոք լուրը տանք, թե ոչ, բայց այդ արանքում երկու-երեք օր էր անցնելու, և չէինք բացառում,որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերների մոտից կամ  Նարեկ Սարգսյանի հարազատների կողմից տարածվեր այդ լուրը, և բոլորը իմանային: Կաշկանդված չենք , քանի որ չկա որևէ պայմանավորվածություն կամ նախապայման»: