Կողոպուտ բենզալցակայանում. կասկածյալը ձերբակալված է


Կողոպուտ բենզալցակայանում. կասկածյալը ձերբակալված է
Դեկտեմբեր 11 18:17 2018

Դեկտեմբերի 10-ին, ժամը 10-ն անց 20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 4-ն անց 30-ին Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գործող բենզալցակայանի աշխատանքային սենյակի բաց պատուհանից ոմն Արմեն բացահայտ հափշտակել է 29.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1978 թվականին ծնված Արմեն Հ.-ն է, որը ժամը 11-ին Բաբաջանյան փողոցի թիվ 55 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նա ձերբակալվել է:

Կատարվում է քննություն: