Դեկտեմբերի 12-13-ը շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն


Դեկտեմբերի 12-13-ը շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն
Դեկտեմբեր 11 15:59 2018

ՀՀ տարածքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: