Սպիտակի ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում


Սպիտակի ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում
Դեկտեմբեր 9 21:00 2018

Սպիտակ քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման հետ կապված բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։ 

Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում»,- նշված է հաղորդագրության մեջ: