Ավանում «Միլենա» տաքսի ծառայության մեքենայով ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն


Ավանում «Միլենա» տաքսի ծառայության մեքենայով ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն
Դեկտեմբեր 9 20:28 2018

Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանը Factor․am-ի հետ զրույցում ասել էր, որ Ավանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք էին բաժանում։