Հրդեհ թոնրատան տանիքում


Հրդեհ թոնրատան տանիքում
Դեկտեմբեր 8 23:50 2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոստան գյուղի 1-ին փողոցում գտնվող թոնրատանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Սևակի փողոցի թիվ 4 տան բակում գտնվող թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 22:00-ին:

Այրվել են կուտակված աղբ և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ: