Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են (թարմացված)


Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են (թարմացված)
Դեկտեմբեր 8 22:45 2018

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:02-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 18։15-ին մթության պատճառով դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:42-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 17:40-ին ջրանցքի ավազանում ավարտվել են որոնողական աշխատանքները: 

Դեպքի վայրում ցամաքային որոնողական աշխատանքներ է իրականացրել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը:

Ժամը 19:25-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի ավազանի ջրի մակարդակը իջեցրել են. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (նավակով):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրանցքի ջրավազանի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 18։25-ին մթության պատճառով դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:47-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մառախուղի և վատ տեսանելիության պատճառով աշխատանքներ չեն իրականացվել:

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:27-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 14:00-ին ջրանցքում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ մինչ ջրանցքի ավազանի ջրի մակարդակի իջեցումը:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):

Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորած Ն.  Բ.-ի  (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը:

Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: 

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցկացրել է հոգեբանական զրույց:

Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են մինչ ջրանցքի ջրի մակարդակի իջեցումը:

«Քանաքեռ ՀԷԿ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ ջրի մակարդակը իջեցվել է։