EnterTrain-ը ներկայացնում է հարբեցողության սարսափելի հետևանքները:
1. Սիրտ

Ալկոհոլի համակարգային օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կարդիոմիոպաթիայի, որի դեպքում խանգարվում են սրտամկանի կառուցվծքն ու գործառույթները:
Ժամանակի ընթացքում հարբեցողների սիրտը կորցնում է անհրաժետ ռիթմով կծկվելու հատկությունը: Այդպիսի մարդիկ հաճախ ունենում են սրտի խոռոչների լայնացում, կարդիոսկլերոզ:
2. Լյարդ

Վիճակագրական տվյալներով՝ ալկոհոլից կախվածություն ունեցողների մոտ 95%-ը տառապում է ճարպային հեպատոզով: Հիվանդության ընթացքում լյարդի առողջ բջիջները վերածվում են ճարպայինի: Հաճախ ճարպային հեպատոզից հետո սկսվում է լյարդի ֆիբրոզ, իսկ հետո ցիրոզ:
3. Ստամոքսաղիքային տրակտ

Ալկոհոլի պարբերական գտագործումն առաջացնում է ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիա: Այս հիվանդությունը գաստրիտի տարատեսկ է և վկայում է նախաքաղցկեղային վիճակի մասին:
4. Գլխուղեղ

Ալկոհոլը քայքայիչ ազդեցություն ունի գլխուղեղի կեղեևի բջիջների համար:
5. Հոգեկան խանգարումներ

Դրանք անխուսափելի են: Նախ առաջանում է չափազանց գրգռվածություն, արագ հոգնածություն, քնի խանգարում:










