Արաբկիրի թաղապետը՝ իրեն վերագրվող հոմոսեքսուալ տեսանյութի մասին


Արաբկիրի թաղապետը՝ իրեն վերագրվող հոմոսեքսուալ տեսանյութի մասին
Դեկտեմբեր 8 12:39 2018

Համացանցում տարածվել է մի հոլովակ, որտեղ երկու տղամարդ համբուրվում են, և օգտատերերն այս հոլովակը կապում են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ՝ մատնանշելով, որ վերջինս այդ տղամարդկանցից մեկն է: Armdaily.am-ի հետ զրույցում Արամ Դանիելյանը մեկնաբանեց տվյալ հոլովակը.

«Ես այսպիսի անլուրջ հոլովակների մեկնաբանման համար չեմ ուզում ժամանակ վատնել: Փոխանակ հարցնեք, թե ի՞նչ խնդիրներ ունի Արաբկիր համայնքը, ես էլ դա պատմեմ, իմ ու ձեր ժամանակը վատնում եք անիմաստ խոսակցությունների վրա»:

Մեր այն դիտարկմանը, որ այս հոլովակը զրպարտանք է իր անձի նկատմամբ, Դանիելյանն ասաց.«Այո զրպարտանք է, և այդ զրպարտանքի համար ՀՀ-ում օրենքներ են ստեղծվել»: Իսկ թե արդեն դիմե՞լ է պատկան մարմիններին՝ իրեն զրպարտելու համար, Արամ Դանիելյանն ասաց, որ ոչ.

Մանրամասները՝ այստեղ: