Ռ. Քոչարյանի պաշտպանը ՝ Վերաքննիչի որոշման մասին


Ռ. Քոչարյանի պաշտպանը ՝ Վերաքննիչի որոշման մասին
Դեկտեմբեր 3 12:06 2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այս պահին ներկայացնում է պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը: Նա չի բացառում, որ այսօրՎերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի:

 «Դատավորը գտել է, որ ինքնաբացարկի հիմքեր չկան, և որ օրենքով նախատեսված ընթացակարգ է, որ դատարանի նախագահն ինքն է որոշում, թե որ դատավորը պետք է գործը քննի: Նախ ինքը ընդգծում է, որ դա օրենքով է նախատեսված, դրանից հետո անդրադառնալով վիճակահանությանը,  նշում է, որ վիճակահանությունը կատարվել է նրանով, որպեսզի կամայականությունն այդ որոշումը կայացնելիս բացառվի: Դա մեզ բավարարող պատճառաբանություն չի, որովհետեւ օրենքով նման բան նախատեսված չէ՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ի թիվս այլ իրավունքների նախատեսում է, որպեսզի անձի վերաբերյալ գործը քննող դատարանը օրենքի հիման վրա»,- ասաց նա:

Նշենք, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։