Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։ Այս տեղեկությունը Armday.am-ի հետ զրույցում հաստատեցին Վարդանիսի համայնքապետարանից։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն Արամ Հարությունյանը, լքելով քաղաքապետի պաշտոնը արտագաղթել է Փարիզ։ Նշենք, որ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է և Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։