Ի՞նչ գույնի զգեստով դիմավորել 2019-ը


Ի՞նչ գույնի զգեստով դիմավորել 2019-ը
Դեկտեմբեր 2 22:02 2018

2019 թվականը Ոսկեգույն խոզի տարի է, և դիզայներներն իրենց նոր մտահղացումները  հենց ոսկեգույնի երանգների շուրջ են պատկերացնում:Նրանք խորհուրդ են տալիս ամանորին ու ընդհանրապես՝ 2019 թվականի ամբողջ ընթացքում, վառ գույների զգեստներ կրել:

 

Ոսկեգույն խոզի տարում ամենանորաձևը դեղինն է լինելու, սակայն շագանակագույնը, պղնձագույնը, դարչնագույնը, կանաչը   նույնպես նորաձև են լինելու: Դիզայներները խորհուրդ են տալիս նաև համադրել այս գույները:

 

Ամբողջ տարվա ընթացքում հաջողակ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ոսկեգույն կամ դրան մոտ գույնի զգեստով նշել, ընտրել այնպիսի զգեստ, որը առավելագույնս կընդգծի կազմվածքը: