Հոգեբուժական կլինիկայում բուժումից հետո Սելենա Գոմեսը վերադարձել է իր աշխատանքին ու մասնակցում է տարբեր նախագծերի: Նա նկարահանվել է Puma ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդում: Հավաքածուի ստեղծման գործում իր ներդրումն է ունեցել նաև Սելենան:
Գովազդային հոլովակում տարբեր աստղեր են նկարահանվել: Նրանցից յուրաքանչյուրը մեկ բառով նկարագարել է ապրանքանիշի նոր հավաքածուն: Երբ հերթը հասել է Սելենային, նա ասել է. «համարձակություն»:
Հոլովակի վերջում էկրաններին է հայտնվում հավաքածուի անվանումը՝ Strong Girl, որի սկզբնատառերը համընկնում են Սելենա Գոմեսի անվան հետ:










