Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ,դեկտեմբերի 2-ի ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ վկայակոչելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։