Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Սարավանի լեռնանցքում մառախուղ է


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Սարավանի լեռնանցքում մառախուղ է
Դեկտեմբեր 2 10:07 2018

 Վայքի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում, դեկտեմբերի 2-ի ժամը 10:00-ի դրությամբ, ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: